Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աղոթարան

Աղոթարան
10.11.2024 | 00:01

Առավոտյան այս աղոթք - խնդրանքն ընդունի՛ր,

Տեր Աստված մեր։

Արդարության և իմաստության լույսդ ծագեցրու մեզ վրա,

և մեզ արժանի արա լույսի որդիներ լինելու,

որպեսզի Քո կամքի համաձայն ապրենք մեր կյանքը

և առանց գայթակղության հասնենք ավարտին,

որովհետև Դու ես մեր Տերն ու օգնականը

և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ,

հավիտյանս հավիտենից։

Ամեն:

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ